211652_close_icon
views-count508 դիտում article-date 17:37 10-03-2026

Հայտնի է՝ ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու ԱԷՄԳ տնօրենը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։

Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերի,
փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ։

Նմանատիպ նյութեր