211652_close_icon
views-count640 դիտում article-date 16:13 08-03-2026

ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների ամենափոքր զnհն ութ ամսական է. Իրանի ԱՆ

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների ընդհանուր թվի շուրջ 30%-ը երեխաներ են, ընդ որում՝ ամենափոքր զոհն ընդամենը ութ ամսական է։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս պահին ամենաերիտասարդ զոհը 8 ամսական աղջիկ է, իսկ ամենատարեցը՝ 88-ամյա տղամարդ։ Բոլոր զոհվածների 30%-ը երեխաներ են»,- նախարարության հայտարարությունը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության վերջին զեկույցի համաձայն՝ փետրվարի 28-ից ի վեր հանրապետության ուղղությամբ իրականացված ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 1,332 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

 

Նմանատիպ նյութեր