211652_close_icon
views-count2482 դիտում article-date 15:37 06-03-2026

Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

Մարտի 3-ին Ամիօ բանկը բացեց իր նոր մասնաճյուղը Էջմիածին քաղաքում։

Սա նոր հնարավորությունների սկիզբ է Էջմիածնի և ամբողջ Արմավիրի մարզի բնակիչների համար՝ միանալու Ամիօ բանկի վստահելի և ժամանակակից ֆինանսական միջավայրին, որտեղ համախմբվում են բանկի մասնագիտական փորձն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։

Մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը։

Շնորհավորական խոսքում նա նշել է, որ բանկն այսօր պարզապես մասնաճյուղ չի բացում, այլ ցանկանում է ավելի մոտ լինել իր հաճախորդներին՝ նրանց հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերություններ ձևավորելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Էջմիածնի համայնքում մեծապես գնահատվում են վստահությունն ու պատասխանատվությունը, և հենց այդ արժեքներով է Ամիօ բանկը գալիս քաղաք։

Նա համոզմունք է հայտնել, որ բանկն ամեն օր նոր արժեք կստեղծի իր հաճախորդների համար՝ դառնալով նրանց վստահելի գործընկերը։

Մասնաճյուղը հարմարավետ է և ունի ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը։

«Էջմիածին» մասնաճյուղը գործում է Մ. Մաշտոցի փողոց 61/56 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:15–16:45։

Բարի գալուստ Ամիօ բանկ՝ Էջմիածին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

amiobank.am

 

Նմանատիպ նյութեր