211652_close_icon
views-count556 դիտում article-date 18:45 05-03-2026

Հայաստանի հրաձիգները 13-րդ մեդալն են նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում

Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

«Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17:9 հաշվով` դարձան առաջնության բրոնզե մեդալակիր»,- ասված է հայտարարությունում:

Նշենք, որ մինչ այս Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ: 

Նմանատիպ նյութեր