211652_close_icon

Հայաստանի մարզիկները Սուրդլիմպիկ խաղերում հինգերորդ մեդալն են նվաճել

views-count7956 դիտում article-date 17:43 26-07-2017
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հայաստանցի մարզիկները նվաճել են հինգերորդ մեդալը: Ազատ ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ, ձյուդոյիստ Ռոբերտ Գեւորգյանն արժանացել էր արծաթե մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներ Ժորա Գրիգորյանը, Արարատ Սարգսյանն ու Նարեկ Նիկողոսյանը նվաճել էին բրոնզե մեդալներ: Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 30-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր