Այսօր հայ նշանավոր ռազմական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր՝ մարտի 5–ին, ՀՀ առաջին պաշտպանության նախարար, Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 67 տարեկան:
Ամենայն հավանականությամբ այսօր ևս քաղաքացիներ, «Երկրապահ» կամավորական միության անդամներ կայցելեն Եռաբլուր։
Հանրապետություն կուսակցությունը, որի ղեկավարը սպարապետի եղբայր Արամ Սարգսյանն է, հայտարարել է, որ ժամը 12:00-ին ծաղկադրում կիրականացնի Վազգեն Սարգսյանի արձանին։ Ժամը 13:00-ին նախատեսվում է այց Եռաբլուր զինվորական պանթեոն:
Այս պահի դրությամբ որևէ մեկը չի այցելել Եռաբլուր, միայն ծաղիկներով «Սպարապետ» գրությունն է շիրիմի մոտ և վարդերով ծաղկեփունջ ՊՆ–ի անունից։
Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ է եղել 1999 թվականի հունիսի 11-ից մինչեւ իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը:
Նա իր ակտիվ գործունեությունն սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում մասնակցել է ռազմական գործողությունների՝ մինչեւ 1994 թվականը, երբ կնքվեց «զինադադար», ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:
Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի պատմության հզոր քաղաքական գործիչներից մեկը:
Վազգեն Սարգսյանին շնորհվել է Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները: