211652_close_icon
views-count18103 դիտում article-date 11:26 16-11-2016

Այսօր հայ նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է

Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում: 1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Էդվարդ Միրզոյանի դասարանում: 1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 1981 թվականից` պրոֆեսոր: 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։

Նմանատիպ նյութեր