Այսօր ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է
Վիկտոր Հյուգո, ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ, ֆրանսիական դեմոկրատական ռոմանտիզմի առաջնորդն ու տեսաբանը։
Հյուգոն մահացել է թոքերի բորբոքումից 1885 թ. մայիսի 22-ին 83 տարեկանում։
Թաղման արարողությունը տևել է 10 օր։
Մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ։
Թաղված է Պանթեոնում։
Հյուգոն բազմաթիվ բանաստեղծությունների և պոեմների հեղինակ է։
Միայն իր կյանքի ընթացքում հրատարակվել է նրա չափածո ստեղծագործությունների 21 ժողովածու, իսկ մահից հետո ևս 8-ը։