211652_close_icon
views-count763 դիտում article-date 15:14 02-03-2026

Գերմանիան հայտարարել է, որ չի մասնակցի Իրանի դեմ պատերազմին

Գերմանիան վստհաբար մտադիր չէ որևէ կերպ մասնակցել Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DW-ն։

«Ի տարբերություն Միացյալ Թագավորության, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին օգտագործել տարածաշրջանում տեղակայված իր բրիտանական ռազմաբազաները՝ իրանական հրթիռներն ու արձակման կայանքները ոչնչացնելու համար, Գերմանիան այնտեղ նման բազաներ չունի»,— հավելել է նա:

Բացի այդ, նախարարի խոսքով, Գերմանիան «նաև չունի համապատասխան ռազմական ռեսուրսներ», սակայն «Բունդեսվերի զինվորները, հնարավոր է, որ պաշտպանվեն հարձակման դեպքում»։ Գերմանական բանակի ստորաբաժանումներն այժմ տեղակայված են Հորդանանում և Իրաքում։

Այն հարցին, թե արդյոք Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումն անօրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից, նախարարը պատասխանել է, որ «այդ առումով կասկածներ կան», և պետք է «իրականացնել քաղաքական և անվտանգային ասպեկտների համապարփակ գնահատում»։ Գերմանիայի ԱԳ նախարարը միևնույն ժամանակ նշել է, որ «Իրանը զգալի սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իսրայելի և տարածաշրջանի, այլև Գերմանիայի ու Եվրոպայի համար»։

Նմանատիպ նյութեր