Մեծ Բրիտանիան չի մասնակցի իրաքյան պատերազմին, սակայն զենքով կմատակարարի քրդերին
Մեծ Բրիտանիան մտադիր չէ զորք ուղարկել Իրաք, սակայն պատրաստ է քրդերին զենքով ապահովել: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Ցանկանում եմ հստակ և պարզ հասկացնել, որ Բրիտանիան չի մասնակցելու Իրաքում ընթացող հերթական պատերազմին: Մենք չենք պատրաստվում ոտք դնել իրաքյան հողի վրա: Մենք այնտեղ զորք չենք ուղարկի»,-ասել է Քեմերոնը՝ ընդգծելով, որ Բրիտանիան միայն հումանիտար գործողություններին մասնակից կլինի, որի նպատակը իսլամիստ ահաբեկիչներից Իրաքի հյուսիսային լեռներում թաքնվող եզդիներին և քրդերին օգնելն է: