211652_close_icon
views-count898 դիտում article-date 15:58 01-03-2026

ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն

ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:

Դիվանագիտական ներկայացուցչությունից հիշեցրել են, որ հայ-իրանական սահմանին շուրջօրյա ռեժիմով շարունակում է գործել Նուրդուզ - Ագարակ անցակետը: Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար արտասահմանյան կամ ներքին անձնագրերով: Նախնական ծանուցումներ չեն պահանջվում:

Հայաստանում դեսպանության հյուպատոսական բաժնի հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով ՝ +374 (10) 589 843, ինչպես նաև էլեկտրոնային փոստով՝ [email protected]. Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում կապի համար հասանելի է դեսպանության արտակարգ հեռախոսահամարը ՝ +374 (77) 495 001:

 

Նմանատիպ նյութեր