211652_close_icon
views-count5848 դիտում article-date 16:17 01-03-2026

Էս ուր ենք հասել, արա΄ , էս մարդու աղջիկը չպիտի նշանակվի մանկապարտեզի տնօրեն. Փաշինյանի եւ քաղաքացու վեճը ուղիղ եթերում

Իջեւանում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ միջադեպ եղավ: Փաշինյանը ուղիղ եթերումթեժ վեճ ունեցավ իրեն մի հարցով մոտեցած քաղաքացու հետ, ավելին, նա հունից դուրս եկավ քաղաքացու խնդիրը լսելուց հետո:

Քաղաքացին մանկապարտեզի տնօրենի նշանակման հետ կապված խնդիր էր ներկայացնում՝ նշելով, որ անարադարություն է տեղի ունեցել տնօրենի նշանակման հարցում:

Լսելով քաղաքացու բողոքը՝ հունից դուրս եկած Փաշինյանը ասաց. «Ով ասեց, որ մարդը 13 տարի աշխատում է, լավ է աշխատում, լիքը մարդ կա, որ 13 տարի աշխատում է, բայց 15 տարի առաջ պետք էր հանել իրենց ընդհանրապես գործից: Վարչապետը մանկապարտեզի տնօրեն նշանակող չի, ամեն մեկդ գալիս եք, ձեևր անձնական հարցերը բրդում առաջ, մեզ էլ մեղադրում, թե իսինչի բարեկամն է: Կամ էլ ի՞նչ ա նշանակում՝ մանկապարտեզի տնօրենի պապան գալիս ա, վարչապետին ասում ա, որ իր աղջկան գործի նշանակեն: Չնշանակե΄ք, արգելում եմ, չնշանակե΄ք:
Հանկարծ չլսեմ, որ նշանակեցիք, 13 տարվա տնօրենի համար պապան գալիս ա, միջնորդի, էս ուր ենք հասել, արա΄, ասում եմ, չլսեմ, չիմանամ, էս մարդու աղջիկը չպիտի նշանակվի մանկապարտեզի տնօրեն, դա վարչապետի հարց չի, բայց ռազ որ հասավ էստեղ, չնշանակե΄ք»:

Չնայած նրան, որ Փաշինյանը անընդհատ շեշտում է, որ մանկապարտեզի տնօրեն նշանակելը իր գործը չէ, բայց ուղիղ ցուցում է տալիս համայնքապետին, որ այդ քաղաաքացու դստերը որեւէ պարագայում չնշանակեն մանկապարտեզի տնօրեն: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր