211652_close_icon
views-count886 դիտում article-date 14:21 01-03-2026

Պուտինը ցավակցություն է հայտնել Փեզեշքիանին Խամենեիի սպանության կապակցությամբ

Պուտինը ցավակցություն է հայտնել Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։

Ռուսաստանի նախագահը այաթոլլա Խամենեիի մահը որակել է որպես ցինիկ սպանություն, որը խախտել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

«Ընդունեք խորին ցավակցություններս Իրանի Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որն իրականացվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի և միջազգային իրավունքի ցինիկ խախտմամբ»,- ասված է հեռագրում։

Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նրա ընտանիքի 4 անդամ զոհվել են. երկրում 40-օրյա սուգ է:

 

Նմանատիպ նյութեր