Ստիպել են գիշերը ամանները լվալ, ծաղրել են, ստրուկի պես վարվել․ զինվորի սպանության մանրամասները. armlur.am
ArmLur.am-ին մանամասներ են հայտնի դարձել զինվոր Նարեկ Հակոբյանի մահվան դեպքից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված զինվորը իրավապահներին նախնական պատմել է, որ տևական ժամանակ իրեն ծաղրել են, գիշերով հանել են ու ստիպել ամանները լվանալ, ստրուկի պես են վարվել իր հետ, ինչից դրդված նա իրեն ծաղրողին կրակել ու սպանել է։
ArmLur.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել և, ըստ նախնական վարկածի, զինվորին սպանել են։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Այս իրավիճակում հարց է առաջանում, որտե՞ղ կամ ինչո՞վ է զբաղված հրամանատարական կազմը, որ զինվորների միջև տևական ժամանակ անառողջ մթնոլորտ է եղել, զինվորի են ծաղրել, կտտանքների են ենթարկել ու նա դրդված մեկ այլ զինվեորի կյանք է խլել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ փետրվարի 26-ին, Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինվորի են կյանքից զրկել։
Նշված դեպքի փաստով արդեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր էր մահացել։
Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր։
Դեպքի վայր էին ժամանել Ռազմական ոստիկանության ծառայողները ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։