Իլկայ Գյունդողան. Ես չէի կարող Օբամեյանգի պես վարվել
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը անդրադարձել է գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերային պատմությանը: Գյունդողանը Օբամեյանգի հետ միասին հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում», որտեղից 2016-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», իսկ Օբամեյանգն այս ձմռանը՝ «Արսենալ»:
«Ամբողջ այս պատմությունը, անկասկած, չնպաստեց «Բորուսիայում» նրա հաջող մրցելույթներին: Ամեն օր տեսնում եք, թե թերթերում ինչ բացասական բաներ էին գրում այս մասին:
Դա բեռ է: Չգիտեմ, ես չէի կարող վարվել այնպես, ինչպես՝ նա վարվեց», ասել է Գյունդողանը:
Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ ակումբն այլևս թույլ չի տա խաղացողներին հեռանալ այնպես, ինչպես՝ Ուսման Դեմբելեն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: