Աշտարակի ճանապարհին` բարձիթողի վիճակ. յաշիկները ոնց ուզում` «զվռնում են»` ստեղծելով մի քանի կիլոմետրանոց խցանում, իսկ տեղի պարեկները ուղտի ականջում քնած են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է` Հայաստանում կարծես թե դադարել էր ժողովրդի լեզվով ասած` «հաբրգած» «ուղեղներից թոփալ» որոշ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների այսպիսի կոպիտ խախտումներ կատարելը:
Այսօր` նոյեմբերի 11-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստից» դեպի Աշտարակ ավտոճանապարհին առաջացել էր 1.5 կիլոմետրանոց խցանում:
Տպավորություն էր, որ գուցե հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Տեղում պարզվեց, որ 2 Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդներ, արհամարհելով ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, ինչու չէ` նաև վստահ լինելով իրենց անպատժելիությունից, որ ոնց ուզեն, կվարեն ավտոմեքենաները, վարում էին ամենալկտի խախտում կատարելով:
Նրանց չէր հետաքրքրում այն հանգամանքը, որ քաղաքացիները, տեսնելով այդ ամենը, ամենավերջին խոսքերն էին ուղղում ոչ միայն իրենց հասցեին, այլ նաև` Արագածոտնի մարզի պարեկներին:
Նման բարձիթողի և անպատժելիության մթնոլորտ չէր լինի, եթե ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի գլխավորությամբ` մատների արանքով չնայեին իրենց աշխատանքին:
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրություններով` Արագածոտնի գումարտակի պարեկները կհայտնաբերեն նման լկտի վերաբերմունք ցուցաբերող «վայ յաշիկավարներին», ինչը դաս կլինի, որ նման արհամարհական վերաբերմունք չպետք է ցուցաբերվի հասարակության նկատմամբ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։