211652_close_icon
views-count1156 դիտում article-date 10:46 27-02-2026

Այս օրերին հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։

«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։

Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր