211652_close_icon

«Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ

views-count439 դիտում article-date 19:13 26-02-2026
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր Լիսաբոնի «Բենֆիկային» և 2։1 հաշվով կամային հաղթանակ տարել։

«Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպման հաշիվն արդեն 14-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Ռաֆա Սիլվան: Ընդամենը երկու րոպե անց Օրելիեն Չուամենին վերականգնել է հավասարությունը։ 32-րդ րոպեին մադրիդցիների կազմում աչքի է ընկել նաև Արդա Գյուլերը, սակայն նրա գոլը չեղարկվել է: Հաղթանակ գնդակը 80-րդ րոպեին հեղինակել է Վինիսիուս Ժունիորը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ևս իսպանական ակումբը առավելության էր հասել նվազագույն՝ 1։0 հաշվով։ Երկու խաղի արդյունքում հաղթելով 3։1 հաշվով՝ մադրիդյան ակումբը նվաճել է 1/8 եզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» կամ Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։

Նմանատիպ նյութեր