«Ռեալը» երբեք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ չի մտել, եթե պարտվել է կիսաեզրափակիչի առաջին խաղում
Մադրիդի «Ռեալը» իր պատմության ընթացքում երբեք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ չի մտել, եթե պարտվել է կիսաեզրափակիչի առաջին խաղում:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/06/51883/]պարտություն կրեց[/url] «Յուվենտուսից»:
Մինչ այսօր «Ռեալը» յոթ անգամ պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերում եւ պատասխան հանդիպումների արդյունքով չի կարողացել եզրափակիչ դուրս գալ:
1968թ. «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» (0:1, 3:3)
1973թ. «Ռեալ»-«Այաքս» (1:2, 0:1)
1987թ. «Ռեալ»-«Բավարիա» (1:4, 1:0)
2001թ. «Ռեալ»-«Բավարիա» (0:1, 1:2)
2011թ. «Ռեալ»-«Բարսելոնա» (0:2, 1:1)
2012թ. «Ռեալ»-«Բավարիա» (1:2, 2:1, 1-3՝ 11մ.)
2013թ. «Ռեալ»-«Բորուսիա» (1:4, 2:0)