211652_close_icon
views-count6723 դիտում article-date 01:22 05-05-2016

Չեմպիոնների Լիգա. Զիդանի «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ: Ի տարբերություն «Բավարիա»-«Ատլետիկո» դիմակայության, այս զույգի հանդիպումները բավական անհրապույր ստացվեցին: Գոլային պահերը գրեթե բացակայում էին: Բայց եթե «Ռեալը» հաշվի մեջ առաջ անցնելով, վստահ վերահսկում էր խաղը, ապա «Մանչեսթեր Սիթին» ընդհանրապես անատամ ֆուտբոլ ցուցադրեց: Բոլոր դեպքերում, «Ռեալը» արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ և վերջին 3 տարվա ընթացքում երկրորդ անգամ տիտղոսի համար կխաղա մադրիդյան մյուս ակումբի` «Ատլետիկոյի» հետ: Արժանին պետք է մատուցել նաև «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ մարտունակ ու հզոր թիմ կառուցել: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին` Միլանում: Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (առաջին հանդիպում` 0:0) Ֆերնանդո, 20 (ինքնագոլ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր