211652_close_icon

Կուբանում կանխվել է ահшբեկչություն ռшզմական օդանավակայանում

views-count691 դիտում article-date 13:45 25-02-2026
Կուբանում կանխվել է ահաբեկչություն ռազմական օդանավակայանում, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

Տղամարդը պատրաստվում էր հրկիզել ինքնաթիռ՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության առաջադրանքով։ Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի ԱԴԾ (FSB) վարչությունից։

«Ռուսաստանի ԱԴԾ Կրասնոդարի երկրամասի վարչությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից պլանավորված ահաբեկչությունը տարածաշրջանի ռազմական օդանավակայաններից մեկում։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՌԴ քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, սեփական նախաձեռնությամբ WhatsApp մեսենջերով կապ է հաստատել Ուկրաինայի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) ներկայացուցչի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համակարգողի հրահանգով ֆիգուրանտը հավաքել և փոխանցել է լուսանկարներ ու տեսանյութեր Կուբանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների գործունեության վերաբերյալ։

«Որից հետո, օտարերկրյա հատուկ ծառայության հերթական առաջադրանքի կատարման շրջանակներում, ձերբակալվածը պատրաստել է հրկիզող խառնուրդներ՝ Կրասնոդարի երկրամասի օդանավակայաններից մեկում ռազմական ինքնաթիռ հրկիզելու համար»,- հավելվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր