Կուբանում հայտնաբերել են գերմանացի օդաչուի եւ նրա կործանիչի մնացորդները
«Кубанский плацдарм» որոնողական կազմակերպության ղեկավար Եվգենի Պորֆիրյեվի հաղորդմամբ՝ Կուբանում գտել են գերմանացի օդաչու Խորստ Շիլլերի մնացորդները: Շիլլերը 1939 թ-ի սեպտեմբերին առաջին ռումբն է բաց թողել Լեհաստանի վրա: Կործանման վայրում գտել են Ю-87 ռմբակոծիչի մնացորդները, հայտնում է «Ինտերֆակս» գործակալությունը:
Այս տարվա նոյեմբերի սկզբին Կրիմսկի շրջանի Վինոգրադնի ավանում հետախույզները 5 մետր խորությունից դուրս են հանել ինքնաթիռի շարժիչը, հիմնական տուփը և օդաչուի մնացորդները, որի անունը, ըստ կործանիչի համարի, պարզել են արխիվային նյութերից:
Ընդ որում, Շիլլերը 1943թ-ի հունիսի 2-ից համարվել է մահացած: