ՏԿԵՆ-ում անցկացվել է հասարակական խորհրդի առաջին նիստը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացվել է նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։
«Շնորհակալություն եմ հայտնել Խորհրդի անդամներին կազմում ընդգրկվելու և առաջիկա համատեղ աշխատանքի համար»,- գրել է նախարարը։
Նիստի ընթացքում զեկուցմամբ հանդես է եկել ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը։ Զեկուցվել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա համար նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։
Ծավալվել է հարցուպատասխան, հնչել են նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին ուղղված ծրագրերին, հնչել են համայնքային զարգացմանը վերաբերող հարցեր։
«Պայմանավորվել ենք աշխատանքներն ավելի համակարգված իրականացնել և չափելի արդյունքներ գրանցելու համար ստեղծել առանձին աշխատանքային խմբեր՝ ըստ ոլորտների»,- նշել է Խուդաթյանը։
Հասարակական խորհրդում ներգրավված են ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ և փորձագետներ։