211652_close_icon
views-count820 դիտում article-date 09:32 25-02-2026

Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անվտանգության ապահովման ծառայությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցման, իսկ մյուս մասը՝ կանխիկ եղանակով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն 100 հզր ՀՀ դրամը վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր