211652_close_icon

Ինչ-ինչ ներցուցակային թեմաներ չպետք է խանգարեն ընդհանուր գործին

views-count340 դիտում article-date 23:50 24-02-2026
Եթե փաշինյանական իշխանությանը հետաքրքրում է զուտ մեկ բան՝ ցանկացած ձևով՝ իր իշխանության մնալը, ապա ընդդիմադիր ուժերին էլ զուտ մեկ բան պիտի հետաքրքրի, այն է՝ փաշինյանական իշխանության ավարտը, իշխանությունից նրա հեռացումը։ 

Լինի՝ ընտրությունների միջոցով, թե՝ հետընտրական զարգացումների թելադրանքով, նրա հեռացումն օրախնդիր է հայության համար, հակառակ դեպքում՝ հայկական պետություն և պետականություն ունենալն այլևս կասկածի տակ է լինում։ Իսկ սա նշանակում է, որ տարբեր քաղաքական ուժերի միջև տեղի ունեցող նախընտրական ցանկացած  մերձեցում և համախմբում  պիտի ուղղված լինի պետությունը փրկելու գաղափարին և դրա իրագործմանը։ 
Այս համատեքստում նույնիսկ դիտարկելի էլ չպետք է լինեն, թե այս կամ այն ցուցակում ո՞ր համարն են զբաղեցնելու այս կամ այն ընդդիմադիր  գործիչները, քանի որ բոլորի համար առաջնահերթ խնդիրը պիտի հստակ ձևակերպված լինի։ 


Ընդ որում, հենց այս փուլում պիտի որոշակիացվեն, թե՝ ո՞ր ուժերն են միմյանց հետ մեկ տանիքի ներքո ԱԺ անցնելու հայտ ներկայացնում։ Պարզորոշ է, եթե դաշինքով են հանդես գալիս, ապա 7 տոկոսն է անցողիկ շեմը, իսկ կուսակցությունների պարագայում՝ 4 տոկոսը։ Այս դեպքում, միասնաբար  նախընտրական  ճանապարհ անցնելու մասին հայտարարած  քաղաքական ուժերը պիտի գործեն՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր և անհնար սցենարները։ Իրականում՝ ամբիցիաների մասին մոռանալու ժամանակի մեջ ենք և չպետք է թույլ տրվի, որ ինչ-ինչ ներցուցակային թեմաներ խանգարեն  ընդհանուր գործին։  

Պարզ է, ուժերը տարբեր  են և իրենց տարբերություններով հանդերձ՝ բանակցությունների մեջ են։ Միայն թե՝ այդ բանակցությունները պիտի ուղղված լինեն ամեն կերպ հաղթանակ ապահովելուն, այլ ոչ թե՝ ցուցակում  այս կամ այն երևացող տեղը զբաղեցնելուն։ Արդեն իսկ տեղեկատվություն տարածվել է,  որ   ԲՀԿ-ն և «ՈՒժեղ Հայաստան»-ը  համատեղ ընտրության գնալու  մասին են մտածում՝ այն համատեքստում, որ որոշակիորեն ռեալ  դիրքեր զբաղեցնեն և մտնեն խորհրդարան։ Այսինքն, իրավիճակը ռեալ գնահատելու խնդիր կա։ Արդյո՞ք բոլորն են սա գիտակցում։ Ցավոք՝ ոչ։ 

Այլապես, կարելի է այս անգամ դաշինքային համագործակցության փոխարեն մեկ տանիքի ներքո համագործակցությունն ընտրել, քանի որ երկրորդ դեպքում հնարավորությունն ավելի մեծ է։ Վերջապես, միշտ էլ, բոլոր ցուցակներում էլ լինում են անձինք, ովքեր առավել շատ հետևորդներ ունեն իրենց շրջապատում, հանրային մակարդակում, բայց սա նաև այն դեպքը չէ, որ վերջիններս ցուցակի աստիճանակարգությամբ իրենց տեղն ու դերը դիտարկեն։ Բնավ։ Այլապես մարդկանց  տեսանելի կլինի, որ ցուցակի տեղերի  համար է պայքարը, այլ ոչ թե՝ ներկաներին և նրանց մեծարգոյին իշխանությունից հեռացնելու․․․
Այսինքն, այն ամենն ինչ առաջիկայում տեղի է ունենալու քաղաքական ուժերի միջև, հստակ ցուցանելու է՝ ինչն-ինչոց է՝ ցուցակի տեղի հարց է, թե՞  նիկոլ հեռացնեկու։ Որպես ասվածի  օրինակ կարելի է դիտարկել  Աուդիտորների պալատի նախագահի կեցվածքը,  որն արտահայտվեց նրա  ամբիցիոզ հայտարարությամբ, թե՝  մենք առանձին պիտի գնանք, ոչ թե՝ ցուցակով։ Հարց՝ իսկ որքանո՞վ է վստահ նա, որ դաշինքով գնալու պարագայում ավելի լավ է լինելու։ Իսկ միգուցե՝ կան նաև  մարդիկ, որ ա՞յլ խնդիր են լուծում․․․ զուտ անձնակա՞ն․․․ 

ՈՒնենք այն, ինչ ունենք։ Առայժմ՝ ԲՀԿ-«ՈՒժեղ Հայաստան»՝ ընդհանուր ցուցակով գնալու վերաբերյալ է հայտնի դարձել, ինչը հուսադրող է, «Հայաստան» դաշինքն՝ իր 7 տոկոս հնարավորությունն է պահպանում,  ՀՀԿ-ն ևս, կուսակցությու՞ն, թե՞ դաշինք տարբերակները դիտարկելիս, ըստ ամենայնի, նախապատվությունը կտա կուսակցությանը, քանզի այսպիսով ԱԺ մտնելու հնարավորությունն ավելի մեծ լինի։ 

Այսպիսով, ինչ-որ տեղ առանց կոնկրետ  քաղաքական ուժի անդրադառնալով՝ պարզապես առկա միտումների համատեքստում փորձեցինք  առավել պարզորոշ ներկայացնել վիճակը՝ ընդ որում, որևէ ցուցակային թեմայի մեջ բացակա լինելով։

Նմանատիպ նյութեր