211652_close_icon

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր

views-count463 դիտում article-date 20:14 24-02-2026
 Փետրվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Եղեգնաձորի, Վայքի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր