211652_close_icon

Միքայել Սրբազանը քաղաքացիներին օրհնելով մտավ եկեղեցի․ news.am

views-count1051 դիտում article-date 12:03 24-02-2026
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր՝ փետրվարի 24–ին, ոստիկանների ուղեկցությամբ այցելեց Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ վերջին հրաժեշտն են տալիս օրեր առաջ մահացած Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանին, գրում է News.am-ը։

Այդ ընթացքում քաղաքացիները մոտենում էին և օրհնություն ստանում Միքայել Սրբազանից։

Նախօրեին Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցու կարգ՝ ի հիշատակ Տաթև Սրբազանի։ Կարգին մասնակցել են բարձրաստիճան հոգեւորականներ տարբեր թեմերից։ Հատկանշանակ է, որ ներկա չէր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, որը ծառայում է հենց Սուրբ Գայանե եկեղեցում։


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր