Սասուն Միքայելյանը Կոմիտաս թոռան հետ նախ մտավ եկեղեցի` մոմ վառելու, ապա` ընտրատեղամաս
Սասուն Միքայելյանը «ժողովրդի համար» քվեարկելուց առաջ Կոմիտաս անունով թոռան հետ նախ մտավ եկեղեցի ու մոմ վառեց։
Սասուն Միքայելյանը վստահ է, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի, որ «հաղթելու ա ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը և «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը։