211652_close_icon
views-count2118 դիտում article-date 11:44 17-03-2021

Նիկոլ Փաշինյանն այցելեց ԿԳՄՍՆ. նրա մեքենան մտավ շենքի բակ եւ կայանեց մուտքի դռան մոտ. News.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 17-ի առավոտյան ժամանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Ինչպես հայտնում է News.am-ը, նրան տեղափոխող ավտոմեքենան հասավ մինչեւ շենքի դռան մոտ, որը գտնվում է շենքի ներսի մասում:

Հիշեցնենք, որ այօր առավոտից ԿԳՄՍ նախարարության շենքը (այս շենքում է գտնվում նաեւ ԱԳՆ-ն) չորս կողմից շրջապատված էր ոստիկաններով. երկու կողմից փակվել էր Վազգեն Սարգսյանի փողոցը:

Բանն այն է, որ երեկ դաշնակցական երիտասարդները հայտըարարել էին, թե մտադիր են փակել Նիկոլ Փշինյանի ճանապարհը:

Սակայն այսօր ակցիայի վայր էին ժամանել ընդամենը երեք դաշնակցական երիտասարդներ: Նրանցից Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենց ակցիայի իմաստը իշխանության վաղը ցույց տալն էր, իրենք ոչ մի ակցիա էլ չէին պատրաստվում իրականացնել:

 

Նմանատիպ նյութեր