211652_close_icon

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Ինդոնեզիայի Անդալաս համալսարանում սովորելու համար

views-count475 դիտում article-date 13:25 23-02-2026
Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի» (KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027 ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Դիմումները պետք է ներկայացնել առցանց մինչև 2026 թվականի մարտի 31-ը https://knb.kemdiktisaintek.go.id/ հղումով:

Կից ներկայացվում է տեղեկատվական բրոշյուրը։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646):

Նմանատիպ նյութեր