211652_close_icon

Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի պատվիրատուներն ուկրաինական հատուկ ծառայություններն են, երևում է նաև բրիտանական հետքը. ԱԴԾ տնօրեն

views-count547 դիտում article-date 16:39 22-02-2026
Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի պատվիրատուներն ուկրաինական հատուկ ծառայություններն են, երևում է նաև բրիտանական հետքը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում արդեն շատ բան է արվել մահափորձի հետաքննության համար։ Գրեթե բոլոր մասնակիցներն ու պատվիրատուները պարզվել են, ձերբակալվել են մի շարք անձինք, որոնք կապ ունեն դրա հետ։

«Մեկ քաղաքացուհի կարողացել է փախչել և թաքնվել Ուկրաինայում։ Մենք հստակ հասկանում ենք, որ կազմակերպիչները ուկրաինական հետախուզական ծառայություններն են, իսկ նրանց հետևում կանգնած են երրորդ երկրներ, ինչի մասին մենք նախկինում խոսել ենք, այն է՝ ուկրաինական հետախուզական ծառայությունները գործում են արևմտյան հետախուզական գործակալությունների հսկողության կամ վերահսկողության ներքո։ Մենք այստեղ տեսնում ենք, առաջին հերթին, բրիտանական հետք»,- ասել է Բորտնիկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։

Հիշեցնենք` փետրվարի 6-ին Մոսկվայի բնակելի շենքում մահափորձ է կատարվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ։ Նա հոսպիտալացվել է։

 

Նմանատիպ նյութեր