211652_close_icon

Ժողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը. Էդմոն Մարուքյան

views-count1027 դիտում article-date 13:22 22-02-2026
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

Ժամանակին մենք ուղղակի ընտրությունների միջոցով ընտրում էինք ԱԺ պատգամավորներ, քաղաքացին յուրաքանչյուր համայնքում անձամբ ճանաչում էր իր տարածքի համար պատասխանատու պատգամավորին:

Ժամանակին մենք ընտրում էինք հանրապետության նախագահ և գիտեինք, թե ո՞վ է տարածքային ամբողջականության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձը:

Ժամանակին մենք ընտրում էինք քաղաքապետեր, գյուղապետեր և ավագանու անդամներ ու՞մ անձամբ ճանաչում էինք և մեր հարցերը բարձրացնում նրանց միջոցով:

Այսօր մենք չենք ընտրում մեր պատգամավորներին, դա թողնված է կուսակցություններին, այսօր մենք չենք ընտրում մեր նախագահին, դա թողնված է պատգամավորներին, ում մենք չենք ընտրում, իսկ մեր չընտրած պատգամավորները ընտրում են մեր նախագահին, ում մենք կրկին չենք ընտրել…

Այսօր մենք չենք ընտրում Վարչապետին, ով գործադիր իշխանության ղեկավարն է, վարչապետին ընտրում են մեր կողմից չընտրած պատգամավորները, և իրականում մենք ոչ պատգամավորների հետ կապ ունենք ուղիղ ոչ վարչապետի… այսինքն՝ բոլոր պաշտոնյաները ընտրվում են անուղղակի միջնորդավորված ի՞նչ է սա ի՞նչ խայտառակություն է:

Այսօր մենք չենք ընտրում մեր քաղաքների քաղաքապետերին… մենք ընտրում ենք ինչ որ կուսակցությունների ցուցակներ ու այդ կուսակցությունների ցուցակների ավագանիները ընտրում են ինչ որ մեկին քաղաքապետ, որը կարողա ուղղակի ընտրությամբ երբեք չդառնար քաղաքապետ… հիմա սրա ի՞նչն է ժողովրդավար այս ամենն ի՞նչ կապ ունի ժողովրդի հետ

Ես Սահմանադրական իրավունքի մասնագետ եմ և ես Ձեզ խոստանում եմ վերից վար փոխել այս խայտառակությունը, քաղաքացուն դարձնել իրավիճակի տերը, քաղաքացուն դարձնել իշխանության տերը և իշխանության իրական ձևավորողը դրա համար ի՞նչ է պետք անել Հունիսի 7֊ին գնալ ընտրական տեղամաս և ընտրել ԼՀԿ֊ին:

Տեսանյութ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր