Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի պաշտոնում: Ըստ Phoenix հեռուստաալիքի՝ Շտուտգարտում ընթացող ՔԴՄ դաշնային համագումարի մոտ 1000 պատվիրակների 91,17%-ը քվեարկել է նրա օգտին:
«Ես ընդունում եմ քվեարկությունը»,- ասել է Մերցը: Պաշտոնի համար այլ թեկնածուներ չկային: Համեմատության համար նշենք, Մերցը 2024 թվականին ստացել է ձայների 89,8%-ը, իսկ 2022 թվականին՝ 95,3%-ը:
Ավելի վաղ Մերցը հայտարարել էր 2029 թվականին նախատեսված հաջորդ խորհրդարանական ընտրություններում պահպանողական ՔԴՄ/ՔԴՄ դաշինքի կողմից կանցլերի պաշտոնում կրկին առաջադրվելու մտադրության մասին: Անցյալ տարվա նոյեմբերի 11-ին լրացրել է Մերցի 70-ամյակը: Նա դարձել է Գերմանիայի ամենատարեց կանցլերը Կոնրադ Ադենաուերից հետո, որը 1963 թվականին 87 տարեկան հասակում հրաժարական էր տվել կառավարության ղեկավարի պաշտոնից:WS.am