211652_close_icon

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է գրական-մշակութային միջոցառում

views-count490 դիտում article-date 12:14 20-02-2026
Հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա առթիվ փետրվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է գրական-մշակութային միջոցառում։

Միջոցառման շրջանակում Հովհաննես Թումանյանի թանգարանի ավագ գիտաշխատող Թամարա Արամյանն ազատազրկված անձանց հետ անցկացրել է սեմինար-քննարկում՝ նվիրված Թումանյանի գրքերի հավաքագրման պատմությանը և մշակութային արժեքին։

Թամարա Արամյանը ներկայացրել է մեծանուն գրողի անձնական գրադարանի հարուստ ու բազմազան կազմը, դրա ձևավորման ճանապարհը, ինչպես նաև պահպանման ընթացքը գրողի մահից հետո՝ ընդգծելով գրքի, գիտելիքի և մշակութային ժառանգության կարևորությունը։ Ազատազրկված անձանց ներկայացվել է նաև Հովհաննես Թումանյանի զավակների կյանքը։ Ցուցադրվել են տեսահոլովակներ, որտեղ պատկերված են բանաստեղծի անձնական գրադարանի թվայնացման աշխատանքները։ Սեմինարի ավարտին գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Թամարա Արամյանը թանգարանի կողմից գրքեր է նվիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին։

Միջոցառումը դարձել է ևս մեկ հնարավորություն՝ արժևորելու ընթերցանությունը, գրքի ուժն ու հոգևոր զարգացման դերը յուրաքանչյուր մարդու կյանքում։

Նմանատիպ նյութեր