211652_close_icon

Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր ուղեղային կենտրոնում

views-count325 դիտում article-date 22:17 19-02-2026
Պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում։

Ֆորումը հիմնադրվել է 2016 թվականին և համարվում է «հունական Դավոս»։ Ամենամյա համաժողովների ընթացքում այն հյուրընկալում է 1000-ից ավելի խոսնակների՝ քաղաքական գործիչների, գիտնականների և լրագրողների մասնակցությամբ, ինչպես նաև համաշխարհային առաջնորդների ներգրավմամբ։

Դասախոսության ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը, վերջին տարիներին իրականացված և նախատեսվող բարեփոխումները, ինչպես նաև երկրի տնտեսական համակարգում ընթացող փոփոխությունները։

Նախագահն անդրադարձ է կատարել տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին, տեխնոլոգիական զարգացման ներուժին և հեռանկարներին։

Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, լրագրողներ, մասնավորապես՝Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Նիովի Ռինգուն, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար Միշել Սպինելիսը, Հունաստանի ազգային բանկի նախագահ Գիկաս Հարդուվելիսը, պատգամավոր Դիմիտրիոս Կաիրիդիսը:

Նմանատիպ նյութեր