211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով ողջ գիշեր պատասխանատուները Երևանի 103 շտապօգնության մոտ ոչ միայն վերացրեցին կոյուղատարից թափվող կեղտաջրերի հոսքը, այլ նաև հատուկ նյութերով կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count2603 դիտում article-date 14:53 29-09-2025
 SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 26-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ է ստեղծվել Երևանի Ձորափի փողոցում, այդ թվում՝ Երևանի 103 շտապօգնության ողջ տարածքում՝ գլխավոր մուտքի հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները գիշերով՝ մինչև լույսը բացվելը, վերացրեցին խնդիրը՝ խցանված կոյուղատարերը բացելով, ինչից հետո, երբ դադարեց կեղտաջրերի դուրս գալը կոյուղատարերից, ճանապարհը կեղտից մաքրելու համար ժամանում են Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի աշխատակիցները և հատուկ նյութերով կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Գովելի է, որ նման հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակը Տ. Ավինյանի հանձնարարականով ժամերի ընթացքում վերացավ։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանի Ձորափ փողոցում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։ Սեպտեմբերի 26-ին մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «7 օրից ավելի է՝ էս ահավոր վիճակն է։ Դիտահորից կեղտը դուրս է գալիս ու հոսում՝ անցնելով Երևանի 1-03 շտապօգնության գլխավոր մուտքի դիմացով ու այդպես հոսում։

Ամեն անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Կենտրոն թաղապետարան, «Վեոլիա Ջուր», սակայն ոչ մի արդյունք։ Ամեն անգամ ասում են՝ խնդրին տեղյակ ենք, կմոտենանք։ Այսօր 2 ժամ առաջ ենք նորից զանգել «Վեոլիա Ջուր», խոստացել են, որ գան, բայց հըլը չեն գալիս։ Ոնց որ էդ հիմնարկը մեր ազգաբնակչության համար դառած լինի «Նոյի ագռավ»․ դրանց երբ ահազանգում ես, պիտի հետևից ղուշ ուղարկես, բայց դե երևի ղուշն էլ դրանց չօգնի։

Միայն փողերը ասեն՝ մուծեք, բայց ոչ մի օգուտ, ոչ մի դրական պատասխան։ Պատկերացնո՞ւմ եք՝ Երևանի շտապօգնության գլխավոր կայանի դիմաց ու դրան հարակից տարածքում նման գարշահոտ վիճակ, ու շտապօգնության մեքենաները կանչի վայր են մեկնում էդ կեղտի միջով։ Էդ հոտը կպնում ա շտապօգնության վրա, ու էդ հոտի պայմաններում հիվանդ են տեղափոխում։ Վայ էդ հիվանդի վիճակին, որ էդ հոտը զգաց․ թթվածնի բալոնը չի օգնի անգամ։

Ամոթը լավ բան է․ 1 կմ էլ չկա մինչև քաղաքապետարան։ Տիգրան Ավինյանը պետք է բռունցքով հարվածի սեղանին ու կարճ ժամանակում խնդիրը լուծել տա։ Էլ չենք ասում, որ առավոտները երեխաները էդ ճանապարհով են գնում դասի»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր