211652_close_icon

Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրեն

views-count379 դիտում article-date 12:04 19-02-2026
ՀՀ պաշտպանության նախարարությունը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կստորագրի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:

Համաձայնագրի նպատակն է նաև հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա:

Նշվում է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է Վարշավայում 2004 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ-ի և Լեհաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը պաշտպանության բնագավառում համագործակցության մասին:

Նմանատիպ նյութեր