1657 դիտում
16:25 23-03-2015
Հայաստանը և Ֆիլիպինները շուտով միջկառավարական համաձայնագիր կստորագրեն համագործակցության մասին
Մարտի 23-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների գիտության և տեխնոլոգիաների նախարար Մարիո Մոնտեոյի հետ:
Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Վարդանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Դեսպանը շեշտեց, որ Հայաստանում կան բազում բարձրակարգ մասնագետներ, որոնք համատեղ ծրագրեր են իրականացնում օտարերկրյա տարբեր ընկերությունների հետ: Հայաստանը հարուստ փորձ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, մոլեկուլյար կենսաբանության, աստղաֆիզիկայի ոլորտներում մասնագետներ պատրաստելու գործում, ուստի այս առումով շահագրգռված է հետաքրքրություն ցուցաբերող երկրների հետ համագործակցության խորացմամբ:
Երկկողմ հույս հայտնվեց, որ «ՀՀ կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, առաջիկայում կստորագրվի և ամուր հիմք կդառնա արդյունավետ համագործակցության համար:
Իր հերթին նախարար Մոնտեոն ընդգծեց, որ ֆիլիպինյան կողմը նույնպես մեծ կարևորություն է տալիս ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը և հատկապես կարևորում է փորձի ձեռքբերումը օտարերկրյա մասնագետներից: Այս համատեքստում նախարարը նպատակահարմար համարեց դիտարկել հայ և ֆիլիպինցի մասնագետների փորձի փոխանակման, ինչպես նաև նեղ մասնագիտական ուղղություններով վերապատրաստման հնարավորությունը: Նախարարը հույս հայտնեց, որ այս առումով առաջիկայում կողմերը համագործակցության լավ հիմք կդնեն:
Նմանատիպ նյութեր
11610 դիտում
21:29 22-07-2017
Իրաքի և Իրանի պաշտպանության նախարարությունները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
892 դիտում
17:00 18-01-2024
Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Ղարիբաշվիլի
1413 դիտում
11:18 26-12-2014
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ճապոնիան լրտեսության մասին համաձայնագիր կստորագրեն
Այս բաժնից
1945 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1441 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
826 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին