211652_close_icon
views-count11613 դիտում article-date 21:29 22-07-2017

Իրաքի և Իրանի պաշտպանության նախարարությունները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

Իրաքի պաշտպանության նախարար Իրֆան ալ-Խայալին ժամանել է Թեհրան, որտեղ մտադիր է բանակցություններ անցկացնել իր իրանցի գործընկեր Հոսեյն Դեհգանի հետ: Այդ մասին գրումէ РИА Новости-ն: «Ամենայն հավանականությամբ Իրաքի պաշտպանության նախարարի այցի պլանների շարքում է պաշտպանության ոլորտում Իրանի և Իրաքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը», - ասվում է Իրանի ՊՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ալ-Խայալին ժամանել է Թեհրան Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնական հրավերով: Իրաքի պաշտպանության նախարարի նպատակը պաշտպանության ոլորտում Թեհրանի և Բաղդադի միջև համագործակցության զարգացումն է:

Նմանատիպ նյութեր