Ռուբիոն կայցելի Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ՝ նրան տեղեկացնելու ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների ընթացքի մասին. գրում է APnews-ը։
ԱՄՆ-ը և Իրանը վերջերս Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Երկու կողմն էլ այս շաբաթ որոշակի զսպված լավատեսություն է հայտնել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնիսկ ասել է, որ «բացվել է նոր պատուհան» համաձայնագրի հասնելու համար։
«Որոշ առումներով ամեն ինչ լավ է ընթացել»,– երեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ – «Բայց այլ առումներով շատ հստակ էր, որ նախագահը սահմանել է կարմիր գծեր, որոնք իրանցիները դեռ պատրաստ չեն ընդունել և աշխատել դրանց վրա»։
Նեթանյահուն անցյալ շաբաթ այցելել է Սպիտակ տուն՝ Թրամփին հորդորելու, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած համաձայնագիր ներառի նաև քայլեր՝ չեզոքացնելու Իրանի բալիստիկ հրթիռային ծրագիրը և դադարեցնելու նրա ֆինանսավորումը Համասի և Հեզբոլլայի նման պրոքսի խմբերին։