Մայր և որդի միասին մասնակցել են Օլիմպիական խաղերին
Իտալիայում ընթացող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը նշանավորվել են բացառիկ իրադարձությամբ։ Օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ նույն ձմեռային խաղերի շրջանակներում մրցասպարեզ են դուրս եկել մայր և որդի։
Այս յուրօրինակ ռեկորդի հեղինակներն են Մեքսիկան ներկայացնող 46-ամյա լեռնադահուկորդ Սառա Շլեպերը (ծագումով՝ ԱՄՆ-ից) և նրա 18-ամյա որդին՝ Լասե Գախիոլան։
Մարզական ծրագրի շրջանակներում Շլեպերը մասնակցել է գերհսկա ոլորավայրէջքի և հսկա ոլորավայրէջքի մրցումներին։ Նրա որդին՝ Լասե Գախիոլան, հանդես է եկել հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք մրցաձևերում։
Հատկանշական է, որ Սառա Շլեպերը ոչ միայն ընտանեկան, այլև անհատական ռեկորդ է սահմանել։ Նա կին լեռնադահուկորդների շրջանում բացարձակ առաջատար է Օլիմպիական խաղերին մասնակցության թվով։ Սա նրա7-րդ Օլիմպիադան է։ Սառան ճանաչվել է նաև Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց լեռնադահուկորդը. փետրվարի 19-ին մարզուհին կդառնա 47 տարեկան։