211652_close_icon
views-count1753 դիտում article-date 20:15 17-02-2026

«Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի»․Ծառուկյանը՝ Մուսումեչին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է ամերիկացի գրեփլեր Մայքի Մուսումեչիի մարտահրավերին։

Ավելի վաղ UFC BJJ լիգայում հանդես եկող Մուսումեչին Ծառուկյանին հրավիրել էր գրեփլինգի կանոններով գոտեմարտի՝ դիմելով նրան հայտնի «Ուղարկիր ինձ հասցեն» արտահայտությամբ։ Ծառուկյանի արձագանքը սոցիալական ցանցերում հակիրճ է.

«Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի»,-գրել է հայ մարտիկը։

Նմանատիպ նյութեր