Մեսսիի երկրպագուներն ատnւմ են ինձ, քանի որ ես Ռոնալդուին անվանում եմ սերնդի մեծագույն ֆուտբոլիստ․ Պատրիս Էվրա
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան համեմատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին և «Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին։
«Տաղանդ կարող է ունենալ ցանկացած ոք, հարցն այն է, թե որքանով ես պատրաստ տքնաջան աշխատել։ Մեսսիի երկրպագուներն ատում են ինձ, քանի որ ես Ռոնալդուին անվանում եմ սերնդի մեծագույն ֆուտբոլիստ։ Մենք ընդհանրապես չպետք է համեմատենք նրանց, բայց ամբողջ հարցը աշխատանքային էթիկայի մեջ է»,- Էվրայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին ավարտված մրցաշրջանում դարձել է MLS-ի գավաթակիր։