211652_close_icon

Մենք պետք է պայքարենք ամեն ինչի և բոլորի դեմ․ Լապորտա

views-count547 դիտում article-date 18:10 15-02-2026
 «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից վերջերս հրաժարական տված Ժոան Լապորտան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոյից» 0-4 հաշվով կրած պարտությունից հետո։

Լապորտան իր խոսքում անդրադարձել է մրցավարությանը՝ սուր քննադատության ենթարկելով մրցավարական անձնակազմի աշխատանքը։ Լապորտան լիակատար աջակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ մարտի 3-ին սեփական հարկի տակ կայանալիք պատասխան խաղում թիմը կարող է բեկել դիմակայության ընթացքը։

«Մենք բախվեցինք մի շարք անբարենպաստ հանգամանքների՝ սկսած խաղադաշտի վատ վիճակից մինչև անարդարացիորեն չեղարկված գոլը, որը թույլ չտվեց վերադառնալ խաղ։ Սակայն դա հնարավոր է անել պատասխան հանդիպմանը, եթե մենք բոլորս միասնաբար առաջ մղենք թիմին՝ ինչպես այն մեծ ու էպիկական երեկոների ժամանակ, որոնք միասին ապրել ենք։
Ոչինչ պատահական չի լինում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է պայքարենք ամեն ինչի և բոլորի դեմ», – հայտարարել է Լապորտան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցավարության որակից իրենց վրդովմունքն էին հայտնել նաև «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և ակումբի մարզական տնօրեն Դեկուն։


 

Նմանատիպ նյութեր