211652_close_icon

Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը

views-count1087 դիտում article-date 16:55 15-02-2026
 Փետրվարի 15-ից գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը՝ ապահովելով միաժամանակյա արձագանք։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:

Այսուհետ քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի։

Վարչապետի որոշմամբ՝ հաստատվել է «112 օպերատիվ կառավարման կենտրոն» գրասենյակի կանոնադրությունը․ այն հասանելի է հետևյալ հղմամբ:

Նմանատիպ նյութեր