211652_close_icon

Կալասն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը

views-count535 դիտում article-date 10:07 15-02-2026
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Նրանք քննարկել են Բաքվի և Բրյուսելի միջև համագործակցության հեռանկարները և Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։

Այս մասին հաղորդվել է Ադրբեջանի ղեկավարի կայքում։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարների, Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտնել է ԵՄ շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։ «Ընդգծվել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում հաջող համագործակցությունը, և նշվել է Բաքվի նշանակալի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում», – ավելացվում է հայտարարության մեջ։ Նշվել են նաև տրանսպորտի ոլորտում համագործակցության լայն հնարավորությունները։
 

Նմանատիպ նյութեր