1797 դիտում
08:35 16-09-2015
Խաղաղության և կայունության հաստատումը Հարավային Կովկասում հակասում է ՌԴ շահերին ու նպատակներին. Մարթա Այվազյան. «Առավոտ»
«Առավոտ»-ը զրուցել է ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ, որը հայ և ռուս տարբեր գործիչների մեկնաբանություններին ի պատասխան, թե ավելի լավ չէ՞ ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառի, քան այլ երկիր, ասել է. «Այն պնդումը, որ Ռուսաստանը, իմանալով թե ինչ զինատեսակ և ինչքան է վաճառել Ադրբեջանին, վերահսկում է իրավիճակը, պարզապես տարօրինակ է եւ տպավորություն է ստեղծում, որ գնդակոծությունները նույնպես տեղի են ունենում Ռուսաստանի վերահսկողության ներքո:
Ընդհանրապես, հակամարտությունների շահարկումը, բոլոր հնարավոր միջոցներով լարվածության հրահրումը և անկայունության պահպանումը, աջակցությունը կոռումպացված եւ դրանով իսկ կառավարելի իշխանություններին, դա Ռուսաստանին հասու այն միակ լծակներն են կամ մեթոդները որոնք մշտապես օգտագործում են ՌԴ իշխանությունները, մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրներում իրենց ազդեցությունը պահպանելու և նպատակներին հասնելու համար:
Եթե նկատել եք, մեր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաեւ ԼՂ սահմաններում, լարվածության աճին հաճախ հաջորդում են Սարգսյանի հանդիպումները ՌԴ նախագահի հետ, կամ այլ մակարդակով հայ-ռուսական բանակցություններ, որոնց արդյունքները որպես օրենք լինում են հօգուտ ՌԴ շահերի: Եվ այս առումով կարելի է միանշանակ ասել, որ խաղաղության և կայունության հաստատումը Հարավային Կովկասում հակասում է ՌԴ շահերին ու նպատակներին»:
Նմանատիպ նյութեր
982 դիտում
19:36 03-01-2025
ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է Հարավային Կովկասում կայունության հաստատումը
5917 դիտում
10:45 16-08-2017
Տեսանելի ապագայում հեռանկարներ են բացվելու Հայաստանի համար. Մարթա Այվազյան. «Առավոտ»
4127 դիտում
16:24 18-06-2018
«Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է». Արմեն Աշոտյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան