211652_close_icon

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգնաձորում բախվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count589 դիտում article-date 16:09 14-02-2026
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան - Մեղրի  ավտոճանապարհի 122,5 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Եղիշե Բ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն  վաշտի պարեկներ Մարգար Մանուկյանը և Արման Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր