Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար
Բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկությունը փակ է Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհին («Կազբեգի» անցակետ) ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով, հայտնել են Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտի երթևեկության արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում։
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունը Գուդաուրի-Կոբի և Մլեթա-Գուդաուրի հատվածներում իրականացվում է առանց ընդհատումների։ Ընդ որում, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն ձնահյուսապաշտպան թունելով։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» սահմանային անցակետը ներկայում գործող միակ անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: