211652_close_icon

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա

views-count550 դիտում article-date 16:18 12-02-2026
Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի նիստին», - ասել է Զախարովան փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ շարունակվում է աշխատանքը Խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման ձևավորման ուղղությամբ։

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, Վաշինգտոնում։

 

Նմանատիպ նյութեր